Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում երկրի նախագահը նոր որոշում է ընդունել, որի համաձայն աշխատանքից հեռացվել են 4 հազար 464 պետական աշխատողներ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նոր որոշման համաձայն, աշխատանքից հեռացվել է ազգային կրթության նախարարության 2 հազար 585 աշխատակից, Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունից` 893, բարձրագույն ընտրական հանձնաժողովից` 10, ներքին գործերի նախարարությունից` 49, արտգործնախարարությունից` 48, Թուրքիայի ռադիո և հեռուստատեսային խորհրդից`88, 330 ակադեմիկոս և այլն:
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետոաշխատանքից հեռացվել է 125 հազար մարդ: Շուրջ 40 հազար մարդ էլ կալանավորված է: