Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 10 մարզիկով կմասնակցի Ստրանջայի մրցաշարին, որը կկայանա Սոֆիայում փետրվարի 20-27-ը:
Այս մասին հայտնել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավթի Թորոսյանը: «Հավաքն ընթանում է նորմալ հունով: Մասնակիցները մարտական են տրամադրված, սակայն դեռ աշխատանքային պրոցեսների մեջ են: Ինձ համար հայտնի է, թե ովքեր են մասնակցելու, բայց դեռ չեմ բարձրաձայնի այդ մասին, ներկայանալու ենք բոլոր` 10 քաշային կարգերում»,- կարևորել է Դ. Թորոսյանը:
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են 25 մարզիկ, ովքեր նախապատրաստվում են տարբեր մրցաշարերի: