ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության առ այն, որ Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում ՝ ստիպելու նրան միանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։
«Ո՞ւմ են վկայակոչում այդ մարդիկ, երբ ասում են, որ իրենց պարտադրում են, ի՞նչ փաստերի են նրանք հղում անում, ինչպե՞ս է եղել հարկադրանքը։ Արդյոք այս հարկադրանքը տեղի է ունեցել ընկերական մթնոլորտո՞ւմ, մի բաժակ կարմիր գինու շո՞ւրջ, թե՞ կոշտ հարկադրանք է եղել։ Պետք է հասկանալ, թե ինչպես է դա եղել, թե պարզապես մի մարդ դուրս է եկել ու ասել.«Գիտեմ, որ ստիպել են, բայց չեմ հիշում՝ ում ու չեմ հիշում՝ ինչպես»։ Մեզ փաստեր են պետք»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ եթե նման հայտարարություններն արվում են առանց փաստեր ներկայացնելու, և միևնույն ժամանակ նշում են հստակ երկիրը, ապա դա պետք է հիմնավորվի փաստերով։