Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ-ի, Սիրիայի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումից հետը Անկարան համաձայնել է Սիրիայից հանել իր զորքերը: Այս մասին հայտնել է սիրիրական Al-Watan թերթը` հղում կատարելով Դամասկոսի իր աղբյուրներին:
Երեք երկրների պաշտպանության նախարարները Մոսկվայում բանակցություններ են վարել այս շաբաթ` քննարկելով սիրիական ճգնաժամի լուծման ուղիները: Վերջին 11 տարվա ընթացքում պաշտոնական Անկարան ու Դամասկոսն առաջին անգամ են նստել բանակցությունների սեղանի շուրջ
Al-Watan աղբյուրի փոխանցմամբ` հանդիպման արդյունքներից մեկով Թուրքիան համաձայնել է ամբողջությամբ հանել իր զորքերը Սիրիայի տարածքներից, որոնք զբաղեցրել են երկրի հյուսիսում: