Ինչպես պետությունը, ազգը, այնպես էլ երեխաներին թողնում ենք Աստծո հույսին կամ առնվազն փախցնում վտանգից, որ իրենց ծնողների պես շարունակեն մարտահրավերներից փախչող մնալ՝ քոչվորին հողատեր ու սեփական զավակին քոչվոր դարձնելով
Advertisement 1000 x 90

Ինչպես պետությունը, ազգը, այնպես էլ երեխաներին թողնում ենք Աստծո հույսին կամ առնվազն փախցնում վտանգից, որ իրենց ծնողների պես շարունակեն մարտահրավերներից փախչող մնալ՝ քոչվորին հողատեր ու սեփական զավակին քոչվոր դարձնելով

Նոր տարին էլ եկավ, բայց պարզվեց, որ խնդիրներն ինքնուրույն չլուծվեցին․․․

Չափահաս դարձած շատ հանրույթներ արդեն վաղուց չեն սպասում, որ խնդիրներն ինքնուրույն կլուծվեն, կամ իրենց փոխարեն ինչ-որ մեկը կլուծի իրենց խնդիրները։

Դա գիտակցելու համար բավարար է չափահաս լինել, ասել է թե՝ ողջամիտ, ասել է թե՝ մտածելու և պատասխանատու լինելու համարձակություն ունենալ։

Դրա համար եմ պնդում, որ սկզբից պետք է սկսենք, ամենասկզբից, որովհետև շատ պարզ բաներ չենք հասկանում կամ չենք ուզում հասկանալ։

Օրինակ, որ մշտական պատերազմների տարածաշրջանում զինված հակառակորդի դեմ խաղաղության դրոշակով դուրս գալը և մարդասիրության, թղթերի ու իրավունքների մասին խոսելը, սեփական ուժերը պառակտելը, միմյանց ատելը քաղաքական տկարամտություն է, իսկ հաղթանակից հետո ձեռքբերածն իրավունքով չամրագրելը, իրավական գործիքները արհամարհելը, եղած ռեսուրսները մեջ-մեջ անելը և մեր երեխաների ապագան սրա-նրա հույսին թողնելը՝ չհիմնավորված մեծամտություն։

Բայց շատ լայն բերանով սիրում ենք կրկնել, որ ուժն է ծնում իրավունքը, ու մեղադրել իրավաբաններին, որ նեղն ընկած վիճակում չեն կարողանում օգտակար լինել։

Օգտակար կլինեին, թե լսեիք 1, 2, 4, 10, 20, 25 տարի առաջ, ու հիմա էլ լսեք, երբ ասում ենք, որ իրավունքը պաշտպանելու համար առաջին հերթին մտքով, ոգով ու մարմնով զինվել է պետք, որ մնա այն, ինչ իրավունքով պաշտպանել կարելի է։

Չարածի երկու դեպքում էլ ծանր հանցագործություն է կատարվել և կատարվում հաջորդ սերնդի նկատմամբ, ու հետո չասեք, թե մենք մեր երեխաներին սիրում ենք։

Ինչպես պետությունը, ազգը, այնպես էլ երեխաներին թողնում ենք Աստծո հույսին կամ առնվազն փախցնում վտանգից, որ իրենց ծնողների պես շարունակեն մարտահրավերներից փախչող մնալ՝ քոչվորին հողատեր ու սեփական զավակին քոչվոր դարձնելով, միայն թե ողջամիտ չդառնանք, միայն թե չհամարձակվենք հասունանալ․․․

Սա էլ կանցնի, մենք ազգի մի խումբ, բայց անտես նվիրյալների հաշվին կհաղթահարենք նաև այս մարտահրավերները, բայց մեր ձախողումները վկա՝ մենք այս փակ շղթայից դուրս գալու մեկ տարբերակ ունենք՝ #սկզբիցպետքէսկսենք ՝ հայ մարդ ու հայ հանրություն կերտելուց, որպեսզի կարողանանք պետություն ու ապագա ունենալ․․․

#ԱՐԲԱՆԷ

#ԼԱՈ

Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր