Վալերի Ղազարյանի (Լյոկա) ֆեյսբուքյան գրառումը.
«Երբեմն ինձ թվում է, որ մենք շատ սխալ կարծիք ունենք, թե ինչ է պատերազմը։
Պատերազմը զենք վերցնել ու կռվելը չի,
Պատերազմը ռմբակոծել ու մարդ սպանելը չի,
Պատերազմը տուն կամ հարազատ կոցնելը չի:
Պատերազմը պայքար է, պատմություն է, հիշողություն է, դաստիարակություն է, ուսերին տանելու պարտավորություն է:
Պատերազմը արժանի ապրելն է, արժանի մայր, հայր, քույր կամ եղբայր լինելն է, արժանի զավակ լինելն է, հայրենիքի արժանի զինվոր կամ ուսուցիչ լինելն է։
Պատերազմը հիշողությունն է մեր տների, հայրենիքի, պատմության, հայորդիների, պայքարողների ու նահատակների։
Պատերազմը մեզանից յուրաքանչյուրի ընկալումն է, ապրելու իրավունքը, ապագայի հանդեպ վերաբերմունքը։
Պատերազմը հարգանքն է, դաստիարակությունն է, ամոթի զգացողությունն է, հաստատակամությունն է, սերը ու սիրելու ունակությունն է։
Պատերազմը նվիրվածություն է, հայրենիքիդ, հայրենակցիդ, ընտանիքիդ ու ինքդ քեզ։
Խոնարհվում եմ բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր պատերազմել են, պատերազմում են և պատերազմելու են ՄԱՐԴ մնալու համար»։