Պետք է արվեստն օգտագործել աղետները կանխելու և ոչ թե դրանց արձագանքելու համար. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պետք է արվեստն օգտագործել աղետները կանխելու և ոչ թե դրանց արձագանքելու համար. Հովհաննես Իշխանյան

168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցում է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:

Ավելի քան 120.000 մարդ պատանդ է մնացել Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով: Այս ճգնաժամը շարունակվում է արդեն 25 օր։

Թեմայի վերաբերյալ Հովիկ Մանուչարյանը զրուցել է գրող, վավերագրող, հրապարակախոս, «Ակն ընդ ական» (Akn Und Akan) վավերագրողների համայնքի համահիմնադիր Հովհաննես Իշխանյանի հետ, ով նաև Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի լրագրության մագիստրոս է:



Նման նյութեր