Տեսագրությամբ ցուցադրել են տոռնադոյի գրոհն ամերիկյան գերծանր հրթիռի համալիրի վրա (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տեսագրությամբ ցուցադրել են տոռնադոյի գրոհն ամերիկյան գերծանր հրթիռի համալիրի վրա

NASA-ն YouTube-ում զետեղել է տեսանյութ, որը ցուցադրում է պտտահողմի գրոհը MAF (Michoud Assembly Facility) համալիրի վրա, որտեղ հավաքում են SLS (Space Launch System) լուսնա-մարսային գերծանր հրթիռը և Orion տիեզերանավը:

Բնական տարերքի պատճառով NASA-ն տարահանել է համալիրի 3,5 հազար աշխատակիցների, սակայն նրանցից հինգն այնուամենայնիվ աննշան վնասվածքներ են ստացել: SLS հրթիռը և Orion տիեզերանավը չեն տուժել: Գործակալությունը պատրաստվում է ձեռնամուխ լինել պտտահողմի հասցրած վնասի գնահատմանը:

MAF համալիրը գտնվում է Լուիզիանայի նահանգի Նոր Օռլեան քաղաքից արևելք ընկած շրջանում, այն մտնում է Ջորջ Մարշալի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի կազմի մեջ և NASA-ի խոշորագույն հավաքման օբյեկտն է: Ինչպես նշվում է, այստեղ է կատարվել Saturn V լուսնային հրթիռների առաջին աստիճանների մոնտաժումը:



Նման նյութեր