
31 օր է, ինչ ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը
Թշնամու այս սադրանքի հետևանքով արցախցի շատ աշակերտներ և ուսանողներ զրկվել են կրթություն ստանալու իրավունքից:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ հարցն անընդհատ պետք է բարձրացնել՝ հատկապես միջազգային ասպարեզում:
«Շատ հրատապ հարց է, և այն կարող էր միջազգային ասպարեզում դառնալ մի կռվան՝ շրջափակումը վերացնելու համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը ևս ՄԱԿ-ի կառույց է, պատասխանատու է նաև կրթության համար, ծրագրեր են իրականացնում այս բնագավառում, և մարդու կրթության իրավունքի այս ակնհայտ խախտումն ուղղակի չպետք է որևէ մեկի աչքից վրիպի: Հարցը, իսկապես, պետք է բարձրացնել»,- նշեց կրթության փորձագետը: