Բրիտանական թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բրիտանական թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամը

Բրիտանական թագավորական ընտանիքի ամենահայտնի անդամը թագավոր Չարլզ III-ի քույրն է՝ արքայադուստր Աննան։ Դա ցույց է տվել YouGov ծառայության հետազոտությունը, հայտնում է Daily Mail-ը։

Հարցման համաձայն՝ բրիտանացիների 72%-ը դրական է վերաբերվում հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի դստերը։

Արքայադուստր Աննային թագավորական ընտանիքի անդամների ժողովրդականության վարկանիշում հաջորդում են Ուելսի արքայազն Ուիլյամը (70%-ը հավանություն է տալիս նրա գործունեությանը) և նրա կինը՝ Ուելսի արքայադուստր Քեթրինը (68%)։

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը զբաղեցրել է վարկանիշի չորրորդ հորիզոնականը՝ Մեծ Բրիտանիայի բնակիչների 62%-ը դրական է վերաբերվում նրան։ Նրան հաջորդում են արքայազն Էդվարդը (54%) և դքսուհի Կամիլան (46%)։

Թագավորական ընտանիքի անդամների հավանության վարկանիշում ամենացածր դիրքերում են արքայազն Հարին (24%), Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը (22%) և արքայազն Էնդրյուն (7%)։

Նշվում է, որ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հավանության վարկանիշը հատկապես ցածր է տարեց բրիտանացիների մոտ։