Կոլումբիացի երգչուհի Շակիրան նոր երգ է ձայնագրել, որում ոչ լավագույն լույսի ներքո խոսել է իր նախկին ամուսին, «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեի մասին։
Շակիրան համատեղ թրեք է ձայնագրել արգենտինացի դիջեյ Bizarrap-ի հետ։
Երգի խոսքերը ներառում են հետևյալ տողերը. «Ես քո նման տղաների համար չեմ։ Ես շատ բարձր եմ քեզ համար, ուստի դու քո նման մեկի հետ ես»:
Նաև նոր երգում Շակիրան ասում է Պիկեին, որ նա «փոխել է Ferrari-ն Renault Twingo-ի հետ»:
Հիշեցնենք, որ Շակիրան և Պիկեն բաժանվել են 2022 թվականի հուլիսին։ Նշվում է, որ բաժանման պատճառը իսպանացի ֆուտբոլիստի դավաճանությունն է եղել։
Երեխաների խնամակալությունը կոլումբիացի երգչուհին ստացել է ֆուտբոլիստի հետ հարաբերությունները խզելուց հետո։