Կիեւում պայթյուններ են որոտացել
Advertisement 1000 x 90

Կիեւում պայթյուններ են որոտացել

Կիեւում պայթյուններ են որոտացել, ինչի ֆոնին որոշ Telegram-ալիքներում, մասնավորապես՝ քարոզչական, սկսել են գրել Բելառուսից, իբր, հարձակման մասին, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Իրականում մայրաքաղաքում եւ մարզում պայթյունների ձայները կապված չեն ռազմական գործողությունների հետ։

Իրավիճակը մեկնաբանել է գեներալ-լեյտենանտ, շտաբի պետ, Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Պավլյուկը։ Նա հանգստացրել է ուկրաինացիներին։

«Պայթյունների ձայները, որոնք կարելի էր լսել Կիեւում եւ մարզում, ռուսական բոտերի ֆաբրիկան ակտիվորեն օգտագործում է որպես խուճապը հրահրելու միջոց»,-ասել է նա՝ նշելով, որ հյուսիսից թշնամու հարձակողական գործողություններ դեռ չկան։

«Պայթյունները կապված չեն օդային սպառնալիքի կամ հակաօդային պաշտպանության աշխատանքի, ինչպես նաեւ ցանկացած ռազմական գործողությունների հետ: Եթե սպառնալիք լիներ, դուք կլսեիք տագնապի ազդանշանը»,-հավելել է Պավլյուկը։



Նման նյութեր