Եթովպիայում երկու բանտարկյալներ փախել են՝ չիլի պղպեղի փոշի լցնելով պահակների աչքերին, որոնք նրանց հետ էին տանում Ալաբա քաղաքի բանտ, հայտնում է BBC-ն։
«Փախուստի դիմած չորս բանտարկյալներից մեկը սպանվել է, մյուսը վիրավորվել է, իսկ երկուսը դեռ ազատության մեջ են»,- հայտնել է տարածաշրջանային պետական ոստիկանության հրամանատարի տեղակալ Թաջու Նեգաշը:
Պարզ չէ, թե բանտարկյալները որտեղից են ձեռք բերել չիլին։ Այս կարմիր պղպեղը օգտագործվում է եթովպական խոհանոցում, իսկ Ալաբան հայտնի է դրա մշակմամբ։
Իշխանությունները հայտարարել են, որ փախուստի դիմած բանտարկյալները վտանգավոր են, եւ նախատեսում են հրապարակել նրանց լուսանկարները, որպեսզի հասարակությունը օգնի նրանց որոնումներում: