1. Անգործությունը ծնում է վախեր
Անգործությունը ծնում է կասկածներ եւ վախեր։ Գործողությունը ծնում է ինքնավստահություն եւ արիություն։ Եթե ուզում ես հաղթահարել վախը, մի՛ նստիր տանը եւ խորհիր։ Դու՛րս արի տնից եւ սկսիր գործել։
Սկսե՛ք գործել արդեն այսօրվանից։ Եթե ունեք լավ գաղափար՝ փորձեք իրագործել։ Անգործությունը ծնում է ավելի մեծ անգործություն, իսկ գործությունը՝ առավել մեծ գործողություն։
Մի բան գիտեմ հաստատ՝ եթե ուզում եք հաջողության հասնել, ապա պետք է ակտիվ քայլերի դիմեք, այդ պատճառով սկսեք գործել հենց հիմա։
2. Արդյունավետ օգտագործեք ձեր ժամանակը
Փոխանակ անհանգստանաք, թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին, ինչու չօգտագործել ձեր ժամանակը՝ փորձելով այնպիսի բան անել, որը նրանց կհիացնի։
Ժամանակ վատնել մտածելով, թե ինչպես են ձեզ ընկալում մարդիկ, թանկարժեք ժամանակի հսկայական կորուստ է։ Կենտրոնացեք մի յուրահատուկ բան ստեղծելու վրա, եւ մարդիկ, հաստատապես, կհիանան ձեզանով։
3. Անհաջողությունը աստիճան է դեպի հաջողություն
Սովորեք սխալների վրա։ Հիասթափություններն ու անհաջողությունները դեպի հաջողություն տանող երկու կարեւորագույն աստիճաններն են։ Հաճախ նրանք, ովքեր կրել են մեծագույն պարտություններ նաեւ մեծագույն հաղթանակներ են տարել։ Դուք պետք է օգտագործեք հիասթափությունն ու անհաջողությունը որպես ձեզ փոսից դեպի պալատ տանող գործիք։
4. Մենք ենք կանխորոշում մեր երջանկությունը
Երջանկությունը կախված չէ ինչ–որ արտաքին պայմաններից. այն պայմանավորված է մեր հոգեբանական տրամադրվածությամբ։
Երջանկությունը ընտրություն է. այն պայմանավորված չէ մեր շուրջ տեղի ունեցող իրադարձություններով։ Այն հիմնված է բացառապես մեր ներսում տեղի ունեցողի վրա։ Երջանկությունը հիմնված է մտքերի վրա, որոնց մենք ուշադրություն դարձնում տվյալ պահին։
Կարեւոր չէ՝ ով եք դուք, որտեղ եք կամ ինչ եք անում երջանիկ կամ դժբախտ լինելու համար։ Կարեւոր է, թե ինչ եք դրա մասին մտածում։