
Մոդել, «Keeping up with the Kardashians» ռեալիթի շոուի աստղ Քենդալ Ջենները հանրությանը ներկայացել է «մերկ» զգեստով։ Նա Instagram-ի բաժանորդներին ցույց է տվել իր կերպարը։
27-ամյա Քենդալ Ջեները կեցվածք է ընդունել «մերկ» զգեստով՝ կարմիր անթուրիումի ծաղիկով՝ Ludovic de Saint Sernin-ի գարուն-ամառ 2023 հավաքածուից։
Ապրանքանիշի հիմնադիր, դիզայներ Լյուդովիկ դե Սեն Սերնինը այս զգեստն առաջին անգամ ցուցադրել է անցած սեպտեմբերին՝ Փարիզի Նորաձևության շաբաթում։ Հագուստը ներկայացրել է հարավկորեացի մոդել Սորա Չոյը։