- Միֆ – Նապոլեոն Բոնապարտը շատ ցածրահասակ է եղել:
Փաստ – Իրականում Ֆրանսիայի կայսեր հասակը եղել է 170 սմ:
- Միֆ – Վինսենթ վան Գոգը կտրել է իր ականջը:
Փաստ – Նկարիչը կտրել է իր ականջի բլթակի միայն մի փոքր մասը:
- Միֆ – Ալբերտ Էյնշտեյնը վատ է սովորել դպրոցում:
Փաստ – Ապագա գիտնականը շատ լավ է սովորել, հատկապես լավ են ստացվել բնագիտական առարկաները և մաթեմատիկան:
- Միֆ – Թոմաս Էդիսոնը հայտնագործել է էլեկտրական լամպը:
Փաստ Էդիսոնը հայտնաբերել է մեթոդը, որը թույլ է տալիս լամպին երկար վառվել:
- Միֆ – Սալիերին նախանձել է Մոցարտին:
Փաստ – Սալիերին եղել է արքունական դիրիժորը, այնպես որ, նա շատ ավելի հաջողակ է եղել, քան Մոցարտը:
- Միֆ – Ծանրության ուժի մասին միտքն Իսահակ Նյուտոնի մոտ առաջացել է, երբ նրա գլխին խնձոր է ընկել:
Փաստ – Խնձորն ընկել է նրա կողքին, և հենց դա էլ դարձել է հանճարեղ մտքի առաջացման պատճառ:
- Միֆ – Ֆերնան Մագելանը կատարել է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը:
Փաստ – Նա մահացել է ճանապարհի կեսին:
- Միֆ – Կլեոպատրան եգիպտուհի է եղել:
Փաստ – Կլեոպատրան սերել է մակեդոնական Պտղոմեոսների դինաստիայից:
- Միֆ – Միկի Մաուսին հորինել և նկարել է Ուոլթ Դիսնեյը:
Փաստ – Հանրահայտ մկնիկին հորինել է ստուդիայի նկարիչ Աբ Այվերգսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը