- Հարգի՛ր բոլորին՝ անկախ պաշտոնից եւ կարգավիճակից:
- Մի՛ փորձիր ուրիշ մեկը դառնալ: Եղիր այնպիսին, ինչպիսին կաս:
- Գլխիդ տանիք եւ սնո՞ւնդ ունես: Մի՛ վազիր փողի հետեւից, հետեւիր երազանքիդ:
- Մի՛ մտահոգվիր, թե ինչ կասեն կամ կմտածեն մարդիկ: Որքան հաջողակ ես ու հետաքրքիր ես ապրում, այնքան շատ են քեզ քննարկում:
- Դադարի՛ր չափազանց շատ աշխատել եւ սկսիր ապրել:
- Մի կողմ թող անցյալի համար ափսոսանքն ու մտահոգությունները:
- Մի՛ զայրացիր եւ դուրս մի արի ափերից: Այդ պահին դու առավելագույնս խոցելի ես եւ չես կարող արժանապատվորեն արձագանքել:
- Կարծում ես, որ ամենախելացի՞ն ես այս սենյակում: Ճիշտ շրջանակ չես ընտրել:
- Հետեւիր առողջությանդ: Սպորտային եւ առողջ մարմինը կօգնի քեզ ցանկացած իրավիճակում:
- Ամուր ձեռքսեղմումը վստահության եւ զրուցակցի հանդեպ հարգանքի նշան է: Միշտ ոտքի կանգնիր ինչ-որ մեկին ողջունելիս:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ