Հումոր․ «Սեթոն Իտալիայի «FIAT» գործարանում բանվոր էր…»
Advertisement 1000 x 90

Հումոր․ «Սեթոն Իտալիայի «FIAT» գործարանում բանվոր էր…»

Սեթոն Իտալիայի «FIAT» գործարանում բանվոր էր…Այն ժամանակվա խորհրդային առաջնորդ Խրուշչովը պաշտոնական այցով ժամանում է Իտալիա: Այցի է գալիս նաև գործարան: Սեթոն բոլորի աչքի առաջ գրկում է Խրուշչովին ու ասում.

-Վայ, իմ մեծ ախպեր:

Բոլորը զարմացած են: Շեֆը իր մոտ է կանչում Սեթոյին:

-Որտեղի՞ց ես ճանաչում Խրուշչովին:

-Կոմկուսի շարքերը ինքն է ընձի ընդունել, ախպերացել ենք:

Միջադեպը մոռացվեց: Հինգ ամիս անց, այս անգամ Իտալիա է ժամանում Ամերիկայի նախագահ Նիքսոնը: Նորից նույն ծրագիրն ու գործարանային այցը…. Նորից Սեթոն.

-Վայ, իմ ախպեր,-ասում, գրկախառնվում է ու զրուցում Նիքսոնի հետ:

Շեֆը, որ հետաքրքրասեր էր, այցից հետո կրկին հարցնում է Սեթոյին:

-Շեֆ ջան, -սկսում է Սեթոն,-Մի անգամ փորձեցի արտագաղթել Ամերիկա: Նյու Յորքում ոստիկանության հետ փորձանքի մեջ հայտնվեցի: Նիքսոնն այն ժամանակ իրավաբան էր: Նա պաշտպանեց ինձ ու ախպերացանք:

Շեֆը խորը դեպրեսիայի մեջ ընկավ, երբ երկու ամիս անց Ֆրանսիայի նախագահ Դե Գոլի այցի ժամանակ նույն տեսարանը ապրեց: Ոչ ոքի ինքը չի ճանաչում, բայց իր բանվորը միջազգային շրջանակ ունի։

— Դե Գոլին որտեղի՞ց ես ճանաչում:

-Մենք միասին Փարիզում ընդհատակյա պատերազմ էինք մղում նացիստների դեմ:

-Դու բոլորին ճանաչու՞մ ես:

-Այո, բավականին շատ…

Շեֆը հիմնովին տապալվում է.

— Լսի, կարող է ասես Հռոմի Պապն էլ Է ընկերդ:

Սեթոն ժպտաց.

-Բա ոնց, ինքը իմ քիպն է:

Շեֆը անզորությունից բղավեց.

— Ապացուցիր: Եթե չկարողանաս ապացուցել ես քեզ կսպանեմ:

— Լավ, այս կիրակի արի Վատիկանի հրապարակ: Ես պատշգամբում կկանգնեմ Պապի կողքը:

Կիրակի օրը շեֆը Վատիկանում Պապին սպասող ամբոխի մեջ էր: Րոպեներ անց պատշգամբում հայտնվեց Պապը՝ կողքին Սեթոն, ով աչքերով փորձում էր ամբոխի մեջ գտնել շեֆին: Հանկարծ սկսվեց իրարանցում, մեկը ուշագնաց փռվեց գետնին: Սեթոն ճանաչեց շեֆին, թողեց Պապին ու վազեց: Շեֆը պառկած էր գետնին, մեկ-երկու մարդ փորձում էին սթափեցնել:

-Նա իմ շեֆն է, ի՞նչ է պատահել:

— Չհասկացանք, երբ Պապի հետ բարձրացար պատշգամբ, շեֆդ լսեց կողքը կանգնած երկու ճապոնացի տուրիստի խոսակցությունը՝ ,,Լսի, էն աջ կողմինը մեր ախպեր Սեթոն է, բա էն բիձեն ո՞վ ա,, ու ուշքը գնաց:



Նման նյութեր