Թուրքիայի Մերսին նահանգում ՃՏՊ-ի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս 20-ը` վիրավորվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Demirören գործակալությանը հղումով։
Նշվում է, որ զինվորականներով ավտոբուսը Մերսինից Նիգդե էր ուղևորվում։ Դեռևս անհասկանալի պատճառով ավտոբուսը բախվել է դիմացի բեռնատարին, որի հետևի մասում մետաղական պրոֆիլներ են եղել։ Վթարի հետևանքով՝ ավտոբուսը բռնկվել է։ Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառներն ու հանգամանքները։