
Ոսկու արժեքը չորեքշաբթի առավոտյան իջել է 0,5 տոկոսով եւ արդեն մեկ ունցիան 1 900 դոլար արժե, այն դեպքում, երբ ֆինանսական եւ հումքային շուկաներն սպասում են ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրության կրճատման շարունակմանը, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 10,1 դոլարով կամ 0,53 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 899,9 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,08 տոկոսով՝ մեկ ունցիան 24,09 դոլար։