Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե Արևմուտքը ծանր սպառազինություն տրամադրի Կիևին, Ուկրաինան կարող է փորձել վերադարձնել Ղրիմը։ Այս մասին Զելենսկին հայտարարել է Համաշխարհային տնտեսական ֆորումում առցանց ելույթի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նպատակը ուկրաինական բոլոր տարածքների ապաօկուպացումն է։
«Մեզ ծանր զենք տվեք, և մենք մերը կվերադարձնենք»,- եզրափակել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ 2023 թվականը շրջադարձային կլինի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության համար, և Կիևը կհաղթի։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո Ղրիմը կանցնի Ուկրաինայի վերահսկողության տակ, և Կիևի հաղթանակը «բացարձակապես» ենթադրում է թերակղզու վերադարձ։
Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի աջակցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոստմանը Ղրիմն ուկրաինական կողմին վերադարձնելու վերաբերյալ։ Ըստ վերլուծաբանների՝ սա բարդ գործողություն կլինի Ուկրաինայի զինված ուժերի համար։