ՌԴ ԱԳՆ-ն հրաժարվել է ներողություն խնդրել Հիտլերի մասին Լավրովի խոսքերի համար
Advertisement 1000 x 90

ՌԴ ԱԳՆ-ն հրաժարվել է ներողություն խնդրել Հիտլերի մասին Լավրովի խոսքերի համար

ՌԴ ԱԳՆ-ն հրաժարվել է ներողություն խնդրել հրեական կոնգրեսից՝ գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը Երրորդ Ռեյխի քաղաքականության հետ համեմատելու համար։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ գերատեսչությանը հղումով։

Եվրոպական հրեական կոնգրեսը Լավրովից ներողություն է պահանջել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ իշխանությունների քաղաքականությունը և Հիտլերի քաղաքականության հետ համեմատելու համար։

Հայտարարության մեջ նշվում է, որ Լավրովը պետք է ներողություն խնդրի իր խոսքերի համար։ Այնտեղ նաև ասվում է, որ Կոնգրեսը ցնցված է Լավրովի՝ ԱՄՆ քաղաքականության և Հոլոքոստի ժամանակ վեց միլիոն հրեաների սպանության համեմատությամբ։

Ավելի վաղ Լավրովը Ռուսաստանի դեմ կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի գործողությունները համեմատել էր նացիստական ​​Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի քաղաքականության հետ։ Լավրովը նշել է, որ արեւմտյան քաղաքական գործիչները այժմ «հստակ ասում են, որ Ռուսաստանը պետք է ռազմավարական պարտություն կրի»։

 



Նման նյութեր