Ադրբեջանցիները, իրար հերթ չտալով, մեջբերում են Աննա Հակոբյանի տխրահռչակ գրառումը. yerkir.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցիները, իրար հերթ չտալով, մեջբերում են Աննա Հակոբյանի տխրահռչակ գրառումը. yerkir.am

2022 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ տխրահռչակ վարչապետի տխրահռչակ կինը` Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց, որը մեծ աղմուկ բարձրացրեց: Այսպես, Հակոբյանը մեղադրում էր արցախցիներին, որ իրենց երեխաներին ստիպում են պարզել ցուցանակների` «Բացեք կյանքի ճանապարհը, ես ապրել եմ ուզում», «Կարոտում եմ իմ անհոգ Արցախը», «Մենք այստեղ ենք ուզում միայն ապրել», «Արցախը կա ու միշտ կլինի», Արցախը իմ հոգին ու սիրտն է», «Օզում ում ճանապարհը բացվի, մամաս պապաս կյան կոխկս», «Ես Ձմեռ պապիկից ոչինչ չեմ ուզում, միայն խաղաղություն», «Արցախում կամքի ուժ կա» գրություններով:

«Էրատո» ջոկատի հրամանատար Հակոբյանը գրել էր, որ «երեխաները չեն հասկանա, թե ինչու իրենց ծնողները կարողացան Ստեփանակերտում ՀՀ վարչապետի տիկնոջ դրած վրանները քանդել, իսկ ահա  ճանապարհի վրաններից ազատվելու համար հենց իրենց՝ երեխաներին են «աշխատացնում»»: Գրառմամբ, փաստացի, Հակոբյանը պնդում էր, որ եթե այդ երեխաների ծնողները ցանկանա, կարող են գնալ և նույն ձև, առանց խնդրի, հեռացնել ադրբեջանական վրանները:

Հակոբյանը, չխախտելով փաշինյանական ավանդույթները, փորձում է իրենց իշխանության գործողությունների պատճառով ստեղծված կործանարար վիճակը բարդել բոլորի` ընդդիմության, ռուսների, արցախցիների վրա` «մոռանալով», որ հենց իրենց ապաշնորհության պատճառով է Արցախը շրջափակվել, իսկ արցախցի երեխաները ենթարկվում ադրբեջանական տեռորի:

Աննա Հակոբյանի գրառումը մեծ ոգևորությամբ ընդունվեց հարևան Ադրբեջանում, ովքեր ամեն պատեհ առիթին մեջբերում են բունկերներում ժամանակ անցկացնել սիրող Հակոբյանին:

Այսպես, ադրբեջանական CBC հեռուստաընկերության եթերում հյուրերից մեկը` «Ինտերֆաքս-Ազերբայջանի»-ի տնօրեն Անար Ազիզովը հերթական անգամ ոգևորությամբ մեջբերում է Աննա Հակոբյանի գրառումը` նշելով, որ անգամ Փաշինյանի կինն  է կոչ անում «չշահագործել երեխաներին» և «բլոկադա չկա»:

Ֆուտբոլային տերմինով ասած` ՀՀ իշխանություններն ու ադրբեջանցիները «պասերով» են խաղում. նրանց տեսակետները համահունչ են, իսկ Ադրբեջանը, անշուշտ, օգտագործում է Փաշինյանի, նրա թիմի և կնոջ հակահայկական դիրքորոշումները միջազգային հարթակներում

Հիշեցնենք, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ադրբեջանցիների հրթիռակոծությունից վիրավորված ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը նույնպես արձագանքել էր ադրբեջանցիների` Հակոբյանի գրառումնը մեջբերելուն` նշելով, որ «Բաքվի համար աշխատողների խոսքը միաձուլվում է քաղաքացի Հակոբյանի խոսքին»:

yerkir.am



Նման նյութեր