Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով մարդկանց մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացա Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում բռնկված հրդեհի մասին, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել»,- ասված է ցավակցական ուղերձում։
Ալեքսանդր Լուկաշենկոն անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել այս ողբերգության հետեւանքով բոլոր տուժածներին։