Հուսով եմ, որ նաեւ միջազգային հանրության շարունակվող ճնշման շնորհիվ Արցախը արագ կհաղթահարի այս ճգնաժամը։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Արցախը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետին, որն օրեցօր ավելի է խորանում։ Արցախը եւ արցախցին անկոտրում է՝ պայքարելու իր հայրենիքում ապրելու անբեկանելի իրավունքի համար։
Շնորհակալ եմ միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին, Արցախի ճակատագրով մտահոգ օտարերկրյա բոլոր պաշտոնյաներին՝ Արցախի ձայնը լսելու, արձագանքելու եւ իրենց կողմից խնդիրը բարձրաձայնելու համար։
Հուսով եմ, որ նաեւ միջազգային հանրության շարունակվող ճնշման շնորհիվ Արցախը արագ կհաղթահարի այս ճգնաժամը»։