Ընկերս է պատմում
ուրեմն 21 թվականին, նույն զորամասի, նույն հենակետային շտաբում, որը այն ժամանակ սարի վրա էր, այս դեպքի վայրից մի 5 կիլոմետր վերև, նույն բանը տեղի ունեցավ՝ բենզինով այրում․․․
դիրքում զոհ չեղավ․․
Ծանոթներիցս մեկի տղան էր ամենաշատ այրվածք ստացած։
Հետագայում, երբ հյուր էի գնացել իրենց, խոսացրել եմ,
Ասեցի Ռոբերտ ջան, ո՞նց եղավ,
Ասումա ոչ մեկ չի կարա ասի ոնց եղավ․․ մեզ զորամասից ուտելիք բերեցին, կերանք, հետո պառկեցինք քնելու։ Քանի որ նախորդ օրը փորս լուծ էր, ես չկարողացա այդ առանձին տուլիկը որը բերել էին, ուտեի, կերանք սաղս էլ, բայց ես մեջից լիքը բան չկերա, միայն գաթա եմ կերել։ Հետո ասումա սաղ անջատված քնան։ Ես գնացի պոստին, հետ եկա պառկեցի քնելու։ Աչքս չէր կպել, մեկ էլ ուժեղ լույսից զարթնեցի։ Տեսնեմ կանիստրով բենզինը շուռա եկել, ուժժժժեղ բոց է։
Ասումա գոռացի ու ուզեցա դուրս թռնեմ։ Դուռը չբացվեց մի երկու անգամ խփել եմ դռանը։
Ասումա այդ պահին վերցրեցի (նախորդ օրը 25 հատ քնապարկ գիշերը թրջջվել էր, բերել էին, անկյունում դրված էր։ Դա դաստով վերցրեցի շպրտեցի տղերքի վրա, քանի որ սաղ իրար փաթաթված քնած էին) ու սկսեցի ոտով խփել, որ զարթնեն։
Զարթնեցին, սկսեցինք դես դեն ընկնել, քանի որ բենզինն արդեն այնքան էր լցվել ու նենց էր վառվում, որ ասումա զգացի ուշաթափվում եմ, չեմ կարում շնչեմ․․․
Ինչքան ուժ ունեի, խփեցի պատուհանին ու թռանք դուրս
Տեսա հետևիցս մարդ չի գալիս։ Գնացի, որ դուռը բացեմ, տեսնեմ դեմը մեծ քոթուկ է դրած դա մի կողմ հրեցի, մտա ներս, տղերքի մի մասը պատուհանից դուրս էր եկել, հետևիցս արդեն, 3 հոգի չէին կարողանում դուրս գային, չէին տեսնում ոչինչ, ու ծեփվում էին պատերով․․․․ (քնապարկը հալվել լցվել էր երեսներին, աչքերը փակվել էր)
Մեկը ուշաթափված ընկած էր, դրան հանեցի, թողեցի դռան դեմը, վազեցի ներս՝ մյուսներին հանեցի, հետո գոռացի ավագին, Տեսա ձայն չկա, մտածեցի ներսն ա մնացել; Վազեցի ներս էլի ու ասումա բոցն այնքան ուժեղ էր, էլ չեմ հիշում ինչ եղավ․․․
Զարթնել եմ հիվանդանոցում
Հետո այլ մարդիկ պարզել էին, որ երբ ինքը մտելա էլի մարդ հանելու, այդ ժամանակ որ ուշացելա, դիրքի ավագը մի հիսուն մետր հեռու թմբի հետևից եկելա, թե բա ներսը մարդ կա՞ Երեխեքն ասել են, հա էս տղեն ներսն ա, նոր ավագը մտելա հանելա երեխուն, որն արդեն ուշաթափված է եղել․․․
Երեք օր հետո այդ հատվածում թուրքերը հարձակվեցին, ու 5 կիլոմետր եկան առաջ ու հասան այնտեղ, որտեղ հիմա նստած են ու այսօրվա պաժառի տնակից 3 կիլոմետր են հեռու հիմա թուրքերը․․․
Երկու անհայտ կա այստեղ, բացարձակ նույն սցենարն է՝ պաժառ, բենզինից, դուռն էլ նույն ձևով, համոզված եմ փակ է եղել․․․ կամ այս անգամ նենց են այրել, կամ պայթացրել, որ ոչ մեկը շանս չի ունեցել փրկվելու, ամեն դեպքում նույն ձեռագիրն է․․․
Մյուսը, որ հեսա օրերի հարց է, քանի դիրք կհարձակվեն կգրավեն թուրքերը․
Երրորդ՝ այդ դեպքի համար պատժել են կոռպուսի այն միակ հրամանատարներին, որոնք նախանցյալ ու անցյալ տարվա հարձակումների ժամանակ կռվել են մինիմալ կորուստներով։
Ըստ տեղյակների, էդ զորամասում թիկունքի պետը տականքագույն ստոր արարած է, իսկ մարտական գծով հրամանատարը ըմբոստ, հզոր լավ տղա ու կադրային սպա է, ու միակը այդ կորպուսում, ով կարողացել է վերջին երկու հարձակումները այդ հատվածում նենց կասեցնի, որ թուրքերը մղկտում են։ ․ Ինքն է հրաման տվել նոյեմբերին, որ մեր արտիլերիան խփի ոչ թե հարձակվող թուրքերի զորքին, այլ ասելա խփեք դրանց թիկունքի զորամասին․․․
Որի արդյունքում Վարդենիսի կողմը, ի տարբերություն Ջերմուկի տարածքային կորուստ չունեցանք։ Իսկ թուրքերի կազարմում մեծ զոհեր տվեցին թուրքերը ու Վարդենիսի վրա հարձակումը միանգամից կանգնեց․․․
Արա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից