Զինդատախազին եմ լսում. սովետական հաստ ճաղերով հին բնակելի տունը՝ զինվորական կացարան:
Ինչքան սիմվոլիկ են էդ սովետական ճաղերը մեր նորագույն պատմության համար. աշխարհից խռոված ու ինքն իրեն սովետական ճաղերի մեջ գցած ժողովուրդ:
Սցենարը, ինչպես միշտ, տաղտուկ ու կանխատեսելի է, իսկ գլխավոր հարցը՝ նույնը. Ովքե՞ր են մեղավորները։
Բայց գլխավոր մեղավորների կալիբրը, ինչպես էլի միշտ, Հայաստանում փոքր ու մանր է:
Պետական ոչ մի պաշտոնյա կամ բարձրաստիճան զինվորական սրա համար չի նստելու, ասենք մի 25 տարի, այնինչ ծաղրում ու զարմանում ենք, որ ինչ-որ տեղ աշխարհում նման բաների համար դատապարտում են 250 տարով:
Էս իրադրության մեջ «ամենավտանգավորները» «կուրծք ծեծողներն» են, մեծ ու փոքր սովետիկուս կոմսոմոլները. թե բա, բռնեք, կախեք, վառեք… բայց դրանց, երբ, գոնե ես իմ փայով, մի 20 տարի ասել եմ, որ սովետառուսական «սավոկով» ու Տիգրան Մեծի թագից կախված «քյաբաբային» հայրենասիրասնապարծությամբ նոր բանակ ու հասարակություն չես ստանա, ասում էին, բա ինչ անենք, հո ՆԱՏՕ չե՞նք մտնելու։
Ու մի հատ լավ ձեռ էին առնում վրացիքին, որոնք հա, էսօր ՆԱՏՕ չեն մտել դեռ, բայց նրանց զինվորական կացարանը… չասեմ, մի հատ ուղղակի գուգլ արեք, տեսեք:
Չէ, Հայաստանում պատրաստ չեն պետական պաշտոնյային դատապարտելու 30 տարվա ազատազրկման, հենց ժողովուրդը դա չի ընդունի, խղճով ժողովուրդ ենք դե:
Հայաստանում, ինչպես միշտ, կգտնեն քավության մի քանի նոխազիկ, հետո մի քանի օր կտվայտվեն, կնվան, էմոցիաները լավ կպարպեն, կանցնի ամիս, կես, ու էլի սովետական հաստ ճաղերով փակված էս մեր մեծ սովետասավոկային նոստալգիայի մեջ մնացած «հանրակացարանում» ավտոբենզին կվառեն, ասելով, «հա լավ սաղ անում են, միշտ արել ենք, ինչ ա եղել, բան չի ըլնի»:
Զոհրաբ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից