
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով հունվարի 23-25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 21-22-ին Լոռիում և Տավուշում՝ առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում՝ հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: