Զելենսկին ասել է, թե որն է Ռուսաստանի «զենքը»
Advertisement 1000 x 90

Զելենսկին ասել է, թե որն է Ռուսաստանի «զենքը»

Ժամանակը մնում է Ռուսաստանի «զենքը», և արևմտյան երկրները պետք է արագացնեն Կիևին ռազմական օգնության տրամադրումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում Ուկրաինային աջակցության կոնտակտային խմբի նիստից առաջ, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում, հայտնում է lenta.ru-ն:

«Ժամանակը մնում է Ռուսաստանի Դաշնության զենքը. մենք պետք է ավելի արագ գործենք: Ժամանակը պետք է դառնա մեր ընդհանուր զենքը, ինչպես որ հակաօդային պաշտպանությունը, հրետանին, զրահափոխադրիչներն ու տանկերը»,- ասել է նա։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել արևմտյան գործընկերներին ցուցաբերած օգնության համար։

Ամերիկյան Axios պորտալը հավելում է, որ Զելենսկին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում տեսակապով ելույթի ժամանակ հորդորել է իր արևմտյան գործընկերներին Ուկրաինային տրամադրել «պատվաստանյութ ռուսական բռնապետության դեմ». խոսքն ավելի բարդ զենքերի, մասնավորապես՝ ավելի մեծ հեռահարության հրթիռների մասին է։

«Ռուսական բռնապետության դեմ պատվաստանյութը հասանելի է: Կա երկրների ցանկը, որոնք ունեն այն, կա ցուցակ, թե ինչ է մեզ պետք», – ասել է Զելենսկին Դավոսում արևմտյան պաշտոնյաներին և միլիարդատերերին ուղղված վիրտուալ ուղերձում:

tert.am



Նման նյութեր