Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կշտամբել են մահացած հայտնիներին պատկանող իրերը գնելու համար։ Համապատասխան գրառումները հայտնվել են Twitter-ում։
Հայտնի է, որ գործարար կինը մի քանի տարի անընդմեջ պարբերաբար մասնակցում է աճուրդների, որտեղ ձեռք է բերում զգեստապահարանի խորհրդանշական իրեր։ Դրանց թվում են, օրինակ, երեք Lorraine Schwartz ապարանջան, որոնք նախկինում կրել է դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը, ինչպես նաև Cartier ժամացույցը, որը պատկանել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիին։
Բացի այդ, հունվարի 18-ին գործարար կնոջ ներկայացուցիչները Sotheby’s աճուրդում խաչով և ադամանդներով վզնոց են գնել, որը արքայադուստր Դիանան կրել է 1987 թվականին Լոնդոնում կայացած բարեգործական պարահանդեսի ժամանակ: Նշվում է, որ զարդարանքը հայտնին գնել է 197 հազար դոլարով։
Ինքը՝ աստղը, ոչ մի կերպ չի արձագանքել համացանցի օգտատերերի հայտարարություններին։