
Ըստ համացանցում շրջանառվող լուրերի, Վահե Ղազարյանի Ներքին գործերի նախարար դառնալու կապակցությամբ՝ այսօր խնջույք է տեղի ունենալու Իջեւանում, որին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ խնջույքը տեղի է ունենալու Վահե Ղազարյանի հոր՝ Ռոբերտ Ղազարյանի անունով գրանցած «Դոկ» հյուրանոցում, որն ունի ռեստորան:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր գտնվում էր հայրենի Տավուշի մարզում՝ Պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը պաշտոնապես ազդարարելու համար: Ինչպես տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի պաշտոնական էջից, արարողությանը ներկա են եղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը եւ այլ պաշտոնատար անձինք։