
Ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որի գաղտնի ամուսնության մասին հայտել են լրատվամիջոցները, ավագ դստերը՝ Նորթին, ծանոթացրել է նոր կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Պապարացիները երեքին նկատել են Կալիֆոռնիայի Nobu ռեստորանում՝ ընթրիքի գնալիս: 45-ամյա Ուեսթն ու 27-ամյա կինը ժամանել են ռեստորան, որտեղ սպասել են երեխային. նա ավելի ուշ եկել է թիկնապահների ուղեկցությամբ՝ ընկերուհու հետ: