Փիթ Դևիդսոնը բաժանումից 5 ամիս անց ջնջել է Քիմ Քարդաշյանին նվիրված դաջվածքները, հաղորդում է Page Six-ը։
29-ամյա Փիթ Դևիդսոնը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում, երբ հանգստանում էր Հավայան կղզիներում իր նոր սիրելիի՝ Չեյզ Սվի Ուանդերսի հետ։ Այն բանից հետո, երբ նրա ծովափնյա լուսանկարները հայտնվել են համացանցում, ուշադիր երկրպագուները նկատել են, որ Դեյվիդսոնը ազատվել է այն դաջվածքներից, որոնք ժամանակին նվիրել էր Քիմ Քարդաշյանին։ Խոսքը մի քանի դաջվածքների մասին է՝ կրծքավանդակին «Քիմ» անվան, «Ժասմինի և Ալադինի» նկարի և Քարդաշյանի երեխաների սկզբնատառերով դաջվածքին։
Փիթ Դևիդսոնի և Քիմ Քարդաշյանի սիրավեպը տևել է 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի օգոստոսը։ Ըստ Page Six-ի ինսայդերների՝ բաժանման պատճառը տարիքային մեծ տարբերությունն է։
«Փիթը 28 տարեկան է, իսկ Քիմը 41։ Նրանք պարզապես շատ տարբեր դիրքերում են հիմա: Փիթը «լիովին ինքնաբուխ և իմպուլսիվ է», օրինակ՝ Քիմից պահանջում է անմիջապես թռչել այնտեղ, որտեղ ինքն է։ Այնուամենայնիվ, Քիմը չորս երեխա ունի, և նրանք միշտ առաջին տեղում կլինեն նրա համար»,- մեկնաբանել է նրանց բաժանումը աղբյուրը։