Արտաքին ուժերը ցանկանում են նոր պատերազմ տարածաշրջանում․ իրանցի միջազգայնագետ․ «Իրավունք»
Advertisement 1000 x 90

Արտաքին ուժերը ցանկանում են նոր պատերազմ տարածաշրջանում․ իրանցի միջազգայնագետ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ ««Իրավունքի» հետ զրույցում, գնահատելով տարածաշրջանում նոր պատերազմի ռիսկը, իրանցի միջազգայնագետ Խայալ Մուազզին այս կարծիքը հայտնեց.

— Իրանը հանդես է գալիս տարածաշրջանում իրադարձությունները երկխոսության միջոցով լուծելու օգտին եւ հույս ունի, որ Կովկասում երկու երկրների միջեւ առկա թյուրըմբռնումը կհարթվի: Որովհետեւ այժմ իրավիճակն այնքան է բարդացել, որ տարածաշրջանը պատրաստ չէ նոր պատերազմի: Դա քաջ գիտակցում են Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտոնյաները, կարծում եմ, որ երկու կողմերն էլ ցանկանում են, որ այս հարցը լուծվի երկխոսության ճանապարհով:

— Ամեն դեպքում, պատերազմը չի բացառվում: Պատերազմի դեպքում Իրանը կներքաշվի՞ ռազմական գործողությունների մեջ:

— Իրանցի պաշտոնյաներն այս մասին մանրամասն բացատրություններ չեն տվել, սակայն Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այս կապակցությամբ հայտարարություն է արել, որ Իրանը հույս ունի, որ այդ հարցը կլուծվի երկխոսության միջոցով, քանի որ Իրանը չի ցանկանում նոր հակամարտություն տարածաշրջանում, եւ Իրանի հիմնական նպատակը՝ հարեւանների հետ հարաբերությունների բարձր մակարդակի պահպանումն ու ընդլայնումն է:

Միեւնույն ժամանակ, Իրանը պաշտոնական մակարդակով միշտ բացահայտ խոսել է, որ շատ կոշտ կարձագանքի ցանկացած քայլի, որը կասկածի տակ է դնում իր անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն` Թուրքիա կատարած այցի ժամանակ: Բայց երբ ես խոսում եմ Իրանի պաշտոնական շրջանակներում մարդկանց հետ, երբ հարցնում եմ նոր պատերազմի հավանականության մասին, նրանք պատասխանում են այսպես` արտաքին ուժերը ցանկանում են նոր պատերազմ տարածաշրջանում, եւ այստեղ թիրախը, իհարկե, Ռուսաստանն ու Իրանն են: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի տարածաշրջանում նոր պատերազմ չլինի:

— Վերջին ժամանակների խնդիրներից մեկն էլ Լաչինի միջանցքի փակ մնալն է: Իրանի տեսակետը ո՞րն է՝ դրա հետ կապված:

— Լաչինի միջանցքի խնդիրը երկու հարեւան երկրների անձնական տարաձայնություններն են: Այս խնդրի լուծումն այն է, որ երկու կողմերը նստեն քննարկման սեղանի շուրջ եւ լուծեն թյուրիմացությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում



Նման նյութեր