Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ուղղված ամուսնուն՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։
«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես ես փոխվել այս տարի: Իսկ ես միշտ պատասխանում եմ՝ չի փոխվել։ Նա նույնն է՝ նույն տղան, ում ես հանդիպեցի, երբ տասնյոթ տարեկան էինք։
Բայց դու իսկապես մի փոքր փոխվել ես. հիմա շատ ավելի քիչ ես ժպտում… Մաղթում եմ քեզ ժպտալու ավելի շատ պատճառներ: Եվ դու գիտես, թե ինչ է պետք դրա համար: Մենք բոլորս գիտենք։
Դու բավականաչափ համառություն ունես: Գլխավորը բավարար առողջություն ունենալն է։ Առողջ եղիր, խնդրում եմ։ Ես ուզում եմ միշտ ժպտալ քեզ հետ: Տո՛ւր ինձ այդ հնարավորությունը»,-գրել է Զելենսկայան։