Սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունների շրջանակում 2022 թվականի ֆինանսական տարում (2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը) մատուցվել է 2443 ծառայություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Stent for Life» ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումն` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:
1.Սահմանված կլինիկական չափանիշներն են`
- «Սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիա» ախտորոշումը կամ
- «Սրտամկանի սուր ինֆարկտ առանց ST-էլևացիայի» ախտորոշումը, երբ առկա է տրոպոնինի > 1000նգ/լ ցուցանիշ և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում,
- Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:
2.Ծրագիրն իրականացվում է 13 բժշկական հաստատությունում, մասնավորապես Երևանում`
- «Աստղիկ» ԲԿ
- «Արամյանց» ԲԿ
- Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
- «Նորք Մարաշ» ԲԿ
- «Էրեբունի» ԲԿ
- «Բեսթ Լայֆ» ԲԿ
- «Շենգավիթ» ԲԿ
- «Արմենիա» հանրապետական ԲԿ
- Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր
Մարզերում`
- Վանաձորի ԲԿ
- Գյումրու ԲԿ
- Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն: