Փողոցը, որտեղ մենք ապրում ենք,
Փռից հացի հոտ չէր գալիս: Գոլորշին էլ չկա: Փակ էր:
Փակ էր նաեւ դիմացի դեղատունն ու մթերային խանութը:
Փակ է նաեւ կողքի մանկապարտեզը: Սա ոչ հոսանքի համար:
Այս կինն ավլում է մութ մայթը: Խավարում ո՞վ է տեսնում մաքուր է այն, թե՞ կեղտոտ:
Ֆոսֆոր խալաթն ինչու էր հագել, երբ մեքենայում գազ չկա դա լուսավորի:
Բայց ասում են ամեն մարդ թող իր գործով զբաղվի:
Չորս հազար մարդ էլ հարցնում է. մեր գործը չկա, մենք ինչո՞վ զբաղվենք…
Չէ՞ր կարելի փայտը ցերեկով ջարդել, մթության մեջ կացինը որ՞ն է… մի հատ էլ կատակներ են անում:
Վերջին անգամ Լաչինով անցնելիս, իմ ուշադրությունը գրավեց ջրերի դատարկ մի սառնարան` փակ խանութի դիմաց, որի մեջ փայլում էր ալյումինե կոլայի կարմիրը` նեոնային լույսի տակ:
Որքան շուտ այդ պատկերը Ստեփանակերտ հասավ,
Ուղղակի այստեղ երկու սառնարան է`
Скованные одной цепью.
Կողպեքի բարդույթով տառապողի նման մենք ճակատներս դռան հայելուն ենք մոտեցնում` համոզվելու համար բաց է, թե փակ: Փակ է, փակ:
Նախկինում սառնարաններով խորովածանոցի տերերն էին հետաքրքրվում,
Հիմա մեր սառնարանները հետաքրքիր են բոլորին.
CNN-ից մինչեւ BBC, Al Jazeera-ից մինչեւ Deutsche Welle.
Մեր սառնարանների մասին գրում է New York Times-ը:
Բոլորն ուզում են հասկանալ, թե ինչու է այն դատարկվել այս լեն ու բոլ աշխարհում:
Մենք էլ ամեն ինչ անում ենք, որ դա բացատրենք.
Պատմում ենք, նկարում, բողոքում, ասում ենք երեխաների իրավունք է խախտվել, նոր տարի չենք նշել, գազն անջատում են, լույսը չկա… բայց քար աշխարը չի ուզում լսել:
Հիմա ո՞վ է մեղավոր…
Հիմա ի՞նչ պետք է անեն մութ նկուղում հայտված այս մարդիկ, եթե ոչ միմյանց մեղադրելով:
Պետնախարարաը: Չէ, նախարարը, չէ, նախագահը, ասում է երրորդը:
Ինձ համար երեքն էլ ձանձրալի են, ինձ ձվի հերթն է հետաքրքիր, ավելացնում է չորրորդը:
Այդ ընթացքում կոֆեի ապարատը դրամ է կորզում հինգերրորդից (մտքում էլ երեւի քրքջում) եւ աչքի դեմ “սուրճը” թափում, քանի որ պլաստիկ բաժակ չունի:
Պլաստիկ տոպրակներ էլ չկան, դրա համար այս մադը տանը գտել է իր գաստրանոմ գնալու կտորե հին տոպրակը:
Միթե Պուտինը որոշել է Խորհրդային միությունը Ղարաբաղ վերականգնել…
Ինստագրամի այս սերնդին դժվար դուր գա, Պուտինին էլ դժվար դա հաջողվի:
Պետությունը ռելեյով սառնարան է դարձել, անջատվում, միանում է, ուղղակի ութ ժամը մեկ – փորձում էր կատակել տաքսիստը:
Ի՞նչ անեմ, ինչպես բոլորն, այնպել ես, – ասում էր նա:
Տրվում է վարձով, վաճառվում է, գրել կախել եք ի՞նչ անեք քաղաքի կենտրոն, գոր գնա` դուք կանեք:
Եվ վարձակալության տենդն ինչպե՞ս այսպես լատենտ դադարեց քաղաքում:
Բոլորդ արդեն տուն ունե՞ք, գոհ ապահո՞վ եք:
Չգիտենք, դա մեր խելքի բանը չէ, մենք հասարակ ժողովուրդ ենք, թող ղեկավարները որոշեն…