
Փրկարարական ծառայություն փետրվարի 8-ին ահազանգ է ստացվել, որ «Գրանդ Քենդի» ՍՊԸ գործարանի մոտակայքում անձը չպարզված կինը ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևան-Թբիլիսի երթուղին սպասարկող թիվ 372 գնացքի տակ: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ ար ձագանքման խումբը:
Հաստատվել է, որ Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարևանությամբ, ռելսերի մոտ հայտնաբերվել է անձը չպարզված կնոջ դի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածը 1949 թ. ծնված Անաիդա Թորոսյանն է: Կատարվում է քննություն: