Փարիզը կկատարի Բուրկինա Ֆասոյի կառավարության պահանջը՝ աֆրիկյան հանրապետության տարածքից ֆրանսիական զորքերը դուրս բերելու վերաբերյալ, Reuters-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Հաղորդվում է, որ Ֆրանսիան օգնել է Բուրկինա Ֆասոյին Ալ-Քաիդայի և «Իսլամական պետության» բջիջների դեմ պայքարում։ Reuters-ը նշում է, որ Փարիզը նաև դուրս է բերել զորքերը հարեւան Մալիից։
«Սա Բուրկինա Ֆասոյի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների ավարտը չէ», – գործակալությունը մեջբերում է Բուրկինա Ֆասոյի կառավարության խոսնակին: Նա հավելել է, որ իր երկիրը դեռևս ռազմական տեխնիկայի տեսքով օգնության կարիք ունի։