Բրիթնի Սփիրսի անհանգստացած երկրպագուները ոստիկանություն են կանչել երգչուհու տուն։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ վարչությունը սկսել է բազմաթիվ զանգեր ստանալ՝ խնդրելով ստուգել՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է երգչուհու հետ։ Երկրպագուները հայտնել են, որ Սփիրսը վեց ամսվա ընթացքում յոթերորդ անգամ ջնջել է Instagram-ի իր էջը, ինչպես նաև հիշել են մի դեպք, երբ նա սկանդալ է սարքել ռեստորանում։
Ոստիկանության տվյալներով՝ նրանք ստուգել են Սփիրսի տունը և պարզել, որ նա «լավ է»։ Հայտնի չէ, թե արդյոք՞ նրանք անձամբ խոսել են երգչուհու հետ։