Գերմանական «Stern» ամսագիրն է իր շապիկում անդրադարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում է ermenihaber.am-ը։
«Հրահրիչ Էրդողան» գլխագրով վերլուծական հոդվածում տեղ են գտել վարկաբեկիչ ձևակերպումներ Էրդողանի հասցեին։ Նշվում է, որ իշխանության ղեկին մնալու համար նա կոնֆլիկտներ է հրահրում Սիրիայում և Գերմանիայում։
Վերոնշյալ հոդվածում ասվում է, որ Էրդողանը բանակցում է Պուտինի և Արևմուտքի հետ, նսեմացնում է ՆԱՏՕ-ի դերը և ռազմագործողություններ վարում Սիրիայում:
«Էրդողանը Ուկրաինայից մինչև Սիրիա լծակներ է պահում իր ձեռքում և օգտագործում է իր ուժը»։
Հղում անելով փորձագիտական հանրույթին՝ հոդվածի հեղինակը առաջիկա ընտրությունների համատեքստում նշում է, որ հակառակ ժողովրդի կամքին՝ Էրդողանը թերևս մնա իշխանության ղեկին։