Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթին կարող են արգելել մուտք գործել Ավստրալիա՝ նրա հակասեմական արտահայտությունների եւ նացիստական Գերմանիայի դիկտատոր Ադոլֆ Հիտլերի մասին համակրանքի վերաբերյալ խոստովանությունների պատճառով։ TMZ տաբլոիդը արտիստի համար նման խնդիրներ է կանխատեսել։
Հայտնի է, որ արտիստը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Մելբուրն՝ հանդիպելու իր կնոջ՝ Բիանկա Ցենսորիի ծնողներին։
Ավստրալիայի կրթության նախարար Ջեյսոն Քլերի խոսքով՝ եթե ռեփերն իսկապես դիմի վիզայի, ապա կարող է մերժվել։