ԱՄՆ-ում տեսախցիկը մեկ գիշերում արջի 400 սելֆի է արել, գրում է UPI-ն։
Անտառում թողնված տեսախցիկը մեկ գիշերվա ընթացքում մոտ 580 լուսանկար է արել, պատմել են Boulder Open Space and Mountain Parks կազմակերպության անդամները: Կենդանիների իրավունքների պաշտպանները, նայելով նկարները, պարզել են, որ 400 կադրն էլ պատկանում է վայրի բնության մեջ ֆոտոսեսիա կազմակերպած մեկ արջին։
«Հաճելի է։ Միգուցե մենք ավելի ուշ կջնջենք այս կադրերը»,- մեկնաբանել են փորձագետները:
Արջին ֆիքսած տեսախցիկը անտառում տեղադրված ինը տեսախցիկներից մեկն է: Այն պետք է օգնի հետազոտողներին հնարավորինս շատ բան իմանալ տարածքի բնություն բազմազանության մասին: