Microsoft-ի համահիմնադիր և ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ Ուկրաինայի կառավարությունը ողջ աշխարհում վատագույններից մեկն է։ Այս մասին Գեյթսը հայտարարել է Ավստրալիայի Լոուի ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է Gazeta.ru-ն։
«Նախապատերազմյան ուկրաինական կառավարությունն ամենավատ կառավարություններից մեկն է աշխարհում», – ասել է Գեյթսը:
Նա նաև Ուկրաինայի նախարարների կաբինետը բնութագրել է որպես «կոռումպացված և միայն մի քանի հարուստների կողմից վերահսկվող»։
Միլիարդատերը պարզաբանել է, որ գյուղատնտեսությունը հանրապետությունում շատ ավելի լավ է զարգացած, քան ԱՄՆ-ում, և Ուկրաինան անվանել է «Եվրոպայի հացի զամբյուղ»։