Երգիչ Իգոր Սարուխանովն aif.ru-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ կրկին ամուսնացել է։
66-ամյա արտիստի ընտրյալը դիզայներ Լեսյա Սադովսկայան է։ «Նա հաջողակ մոդելավորող է, հագուստի դիզայներ: Վերջին տարիներին նա ինձ համար զգեստներ կարել։ Անցյալ տարվա նոյեմբերին ես նրան ամուսնության առաջարկ արեցի, եւ դեկտեմբերի 26-ին մենք ամուսնացանք Մոսկվայում»,- կիսվել է Սարուխանովը։
Սա երգչի յոթերորդ ամուսնությունն է։ 2022 թվականի դեկտեմբերին նա բաժանվեց Տատյանա Կոստիչեւայից, ում հետ ամուսնացած էր 2014 թվականից։ «Մենք վաղուց բաժանվել ենք Տատյանայից, բայց պահպանել ենք մարդկային հարաբերությունները։ Ես աջակցում եմ երեխաներին»,- պարզաբանել է Սարուխանովը։