Կոլումբիացի երգչուհի Շակիրան պատասխանել է իր նախկին ընկերոջ՝ Իսպանիայի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի և նրա նոր ընկերուհու՝ Կլարա Չիա Մարտիի սելֆիին։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Օրեր առաջ Ժերար Պիկեն սոցցանցերում հրապարակել էր իր նոր ընկերուհու՝ Կլարա Չիա Մարտիի հետ առաջին լուսանկարը, ում հետ դավաճանել էր Շակիրային։ Մեկ օր դադարից հետո կատարողը պատասխանել է իր նախկին սիրելիին. «Կանայք այլևս չեն լացում, կանայք մերենգե են պարում»,- գրել է նա՝ հրապարակելով տեսանյութ, որում պարում է իր նոր երգի ներքո։
Անցյալ հունիսին Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվեցին 11 տարվա սիրավեպից և երկու որդու լույս աշխարհ գալուց հետո։ Բաժանման պատճառ է դարձել ֆուտբոլիստի դավաճանությունը ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ։