Իսրայելում առաջարկել են մահապատիժ սահմանել
Advertisement 1000 x 90

Իսրայելում առաջարկել են մահապատիժ սահմանել

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրն առաջարկել է երկրում մահապատիժ սահմանել ահաբեկիչների համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, Բեն Գվիրը նպատակահարմար է համարել պարզեցնել երկրի քաղաքացիների համար զենք կրելու իրավունք ստանալու ընթացակարգը։ «Ես զենք եմ ցանկանում փողոցներում, ես ուզում եմ, որ Իսրայելի քաղաքացիները կարողանան պաշտպանվել»,- ասել է նա։

Հունվարի 27-ի երեկոյան հայտն դարձավ Արեւելյան Երուսաղեմի սինագոգում հրաձգության մասին։ Յոթ մարդ զոհվել է, առնվազն տասը մարդ՝ վիրավորվել։ Իսրայելի ոստիկանությունը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն և հայտնել, որ հարձակվողը վնասազերծվել է:

Երուսաղեմում կրակոցները կրկնվել են հունվարի 28-ի կեսօրին։ Արդյունքում երկու մարդ ծանր վիրավորվել է։ Ոստիկանությունը կրկին հայտնել է, որ ահաբեկիչը վնասազերծվել է:

 



Նման նյութեր