Իրանը Ուկրաինան տեսնում է որպես Սպահանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման պոտենցիալ մեղավոր: Այս մասին գրում է Amwaj.media պորտալը՝ հղում անելով Թեհրանի բարձրաստիճան աղբյուրին։
«Պոտենցիալ մեղավորների թվում է հայտնվել Ուկրաինան»,- գրում է պորտալը։
Հունվարի 28-ի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել Սպահանում։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անօդաչու թռչող սարքերի կողմից «ձախողված հարձակում է եղել»: Իրանական լրատվամիջոցները գրել են առնվազն հինգ նահանգներում պայթյունների մասին։ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողության մասին։
Իրանի Մեջլիսը հանձնաժողով կուղարկի Սպահան՝ ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հետաքննելու համար։
Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի՝ Իրանի տարածքում անօդաչու սարքերով հարվածելու կոչի համար։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները ներկայումս ուսումնասիրում են Իրանում անօդաչու սարքերի հարձակման մասին տեղեկատվությունը։