Ջենիֆեր Լոպեսը և Քիմ Քարդաշյանը մասնակցել են «Anastasia Beverly Hills»-ի 25-ամյակի երեկույթին։ Ջեյ Լոն սոցցանցերի իր հետևորդների հետ կիսվել է միջոցառումից լուսանկարներով։
Աստղային դիմահարդար Անաստասիա Սուարեն նշել է իր կոսմետիկ ապրանքանիշի 25-ամյակը։ Հյուրերն առաջին մեծության աստղերն էին, որոնց թվում էին Ջենիֆեր Լոպեսն ու Քիմ Քարդաշյանը։ Երգչուհին լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել կիպ մինի զգեստով, իսկ Քիմը միջոցառման համար ընտրել է շոկոլադե գույնի զգեստ։ Երկու հայտնիներն էլ վառ դիմահարդարում են արել՝ շեշտը դնելով աչքերի վրա և բարձր արված սանրվածքով։
Հրաշալի ընթրիք «Anastasia Beverly Hills»-ի 25-ամյակի առթիվ»,- մակագրել է Ջենիֆեր Լոպեսը լուսանկարների շարքը։
Ջեյ Լոյից ու Քիմ Քարդաշյանից բացի՝ հայտնի դիմահարդարին շնորհավորելու են գնացել Օփրա Ուինֆրին, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ջեսիկա Ալբան, Սոֆյա Վերգարան, Շերոն Սթոունը, Հայդի Քլումը, Պրիյանկա Չոպրան, Սինդի Քրոուֆորդը և այլ աստղեր։