Իրանի դատարանը 10,6 տարվա ազատազրկման է դատապարտել երկու բլոգերի՝ տեսանյութ հրապարակելու համար, որտեղ երեւում է, թե ինչպես է զույգը պարում Թեհրանի գլխավոր Ազադի հրապարակում՝ հակակառավարական ցույցերը ճնշելու ֆոնին: Այս մասին, Gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է IranWire լրատվական գործակալությունը։
«Թեհրանի հեղափոխական դատարանի 15-րդ մասնաճյուղը նրանց մեղադրել է «կոռուպցիայի խրախուսման, հանդիպումներ անցկացնելու և երկրի ազգային անվտանգությանը վնասելու նպատակով դավադրության մեջ», – ասվում է հոդվածում։
Դատարանի արձանագրությունների համաձայն՝ դատապարտյալներ Ամիր Ահմադին և Աստիաջ Հագիգին դատական քննարկումների ժամանակ զրկվել են պաշտպան ունենալու իրավունքից, իսկ գրավի դիմաց ազատ արձակվելու նրանց դիմումը մերժվել է։